News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իտալիայում «մայր» եւ «հայր» հասկացությունները  պաշտոնապես վերականգնել են անձը հաստատող փաստաթղթերում, հաղորդում է «Զվեզդան»:

Իտալիայում փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Մատեո Սալվինին հրաման է ստորագրել  անձը հաստատող փաստաթղթերում «մայր» եւ «հայր» հասկացությունները վերականգնելու մասին:

«Ես ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ Իտալիայում այլեւս չի լինի ծնող-1 եւ ծնող-2: Դա հակասում  է մեր բոլոր բազմադարյա ավանդույթներին եւ մենք  որոշեցինք վերջ դնել դրան», — նկատել է Սալվինին:

2015-ին Իտալիայում «մայր» եւ «հայր» հասկացությունների փոխարեն ծնող-1 եւ ծնող-2 տերմիններ էին սահմանել, սակայն շատ իտալացիների այդ նորարարությունը դուր չէր եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ