News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Արարատցեմենտի»-ի ղեկավարությունը չգիտեմ ինչ-ինչ պատճառներով, կառավարության հետ չի հաշտվում գնային պայմանների հետ կապված, հիմա ուզում են մի ամբողջ ցեմենտի գործարան՝ 1200 աշխատող, գործազուրկ դարձնեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, «Արարատցեմենտ» գործարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց գործարանյի աշխատակիցներից Փոշեորսման արտադրամասի ասպիրանտավար Ռոզա Խաչատրյանը:

Նրա խոսքով, եթե իրենք մտածում են, որ կարող եմ մի ամբողջ քաղաք կաթվածահար անել, մարդկանց թողնել անգործ, իրենք չարաչար սխալվում են. «Եթե լուծումներ չունեն, իրենց բարի ճանապարհ, թող դուրս գան, թող կառավարությունը մարդիկ բերի, մտածեն հարցը լուծեն: Եթե իրենք մտածում են, որ մենք դուրս ենք գալու կառավարության դեմ, Փաշինյանի դեմ, չարաչար սխալվում են: Որ այսօր մենք այստեղ կարողանում ենք խոսել, դա վարչապետի շնորհիվ է»,-ասաց նա, ինչին հաջորդեցին ծափահարություններ:

«Մենք ստեղ աշխատել ենք ստրուկի կարգավիճակով, ահուդողով, վախով: Հիմա թող գան պատասխան տան, եթե չեն կարողանում, թող դուրս գան: Մենք իրենց ենք «ոչ» ասում, մենք ճամփա փակելու, վարչապետի դեմ դուրս գալու հարց չունենք»,-ասաց աշխատակիցը:

Բողոքող աշխատակիցները նշեց, որ իրենց տրված ծանուցագրում նշված է, որ երկու ամսվա ընթացքում, մինչեւ հունիսի 15-ը պետք է այլ աշխատանք գտնեն. «Էդ խի՞ Ծառուկյանն ուրիշ տեղ հայտարարում է՝ աշխատատեղ եմ բացում, իսկ մեզ ասում են՝ գնացեք տուն: Հերիք եղավ, բոլ եղավ, ժողովուրդը պետք է աշխատի, իրենց աշխատավարձն էլ կրկնակի պետք է բարձրացնեն: Թող իրենց գրպանները նեղացնեն:

Նախորդ տարի Գագիկ Ծառուկյանն ասում էր՝ քանի Ծառուկյանը կա, էս գործարանը չի կանգնելու: Բա հիմա ուր է:

Մարդիկ 59-60 հազար դրամ էին ստանում, բա ձեր խիղճը որտե՞ղ ա: Մի հատ ցեմենտի գինը նայեք: Արամ Սարգսյանի ղեկավարած ժամանակ ցեմենտի տոննան 18-19 էր, միանգամից դրին սարքին 36-37: Թող մեր ժողովրդին չկրճատեն, մեր փողերը տան, մեր ժողովուրդը բոշա, մուրացկան չի, թողեք արժանապատիվ ապրեն: Ընտրություններից հետո ասում են՝ ձեզնից խռովել ենք, ինչի՞, էդ մենք պետք է խռովենք»:

Մեկ այլ աշխատակից էլ նշեց, որ իրենց ուղղորդել են, որ ճանապարհը փակեն, բայց իրենք դա չեն անի, քանի որ կառավարությունից չէ իրենց բողոքը:

Նրանք տեղեկացրին, որ բանն այն է, որ թեեւ ներկրվող ցեմենտը թանկացել է 22 հազար դրամով, սակայն կիսաֆաբրիկատ համարվող կլինկերը եւ սպիտակ ցեմենտը չի թանկացել եւ դա է խնդիրը. «Սպիտակ ցեմենտն ու հումքը չի հարկվում մաքսատանը, միայն ցեմենտ է հարկվում: Հիմա իրենք որոշել են էժան կլինկեր բերեն, էստեղ աղան, գործարանը դառնա սովորական արտադրամաս, 200-300 մարդ աշխատի: Կլինկեր արտադրող արտադրամասերը, որոնք գործարանի 70 տոկոսն են կազմում, չեն աշխատելու»,-ասացին ցուցարարները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ են սկսել, նրանց հայտնել են, որ երկու ամսից գործարանը փակվում է ու շուրջ  հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու:

«Ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքարժեքը բարձր է, մենք չենք կարող պարսական ցեմենտի հետ մրցակցել»,- պարզաբանել են գործարանի տնօրինությունից: Աշխատակիցները ցանկանում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել այն մասին, որ որոշել է փակել գործարանը, սակայն ԲՀԿ առաջնորդը դեռ եկել ու հանդիպել աշխատակիցների հետ:

Նշենք, որ նախորդ շաբաթ ԱԺ տնտեձսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է Հայաստանում ցեմենտ արտադրողների շահերը պաշտպանող օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։ Նշվել է, որ այս օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով եւ զարգացնելով առկա հնարավորությունները:

Նախագիծը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող ցեմենտի գործարանի գործունեությունը պաշտպանող նախագիծ: Նա 2018 թվականին իր ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ ՀՀ ներկրվող էժան իրանական ցեմենտի պատճառով տեղեկան ցեմենտն իրացման լուրջ խնդիրներ ունի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդարանական մշտական հանձնաժողովում բանավեճ է ընթացել «Պետգնումների մասին» օրենքի բարեփոխումների հարցով
Մասնակիցները քննարկել են տեխնիկական բնույթի հարցեր, որոնք հարուցել են ստեղծագործող մտավորականության եւ ՀԿ-ների որոշակի մտահոգությունը…
ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը
Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Նա ապրիլի 5–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է խախտումների փաստը...
Մենք ինչի՞ ենք ձգտում՝ ենթադրենք Ադրբեջանը Արցախը ճանաչեց, հետո ինչի՞ հույս ունենք. քաղաքագետ
Ժամանակն է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում Արցախի հարցը լուծել...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն շարունակում է էժանանալ
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Կառավարությունը 50 տոկոսով համաձայնեց «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնության հետ
Բացի դրանից, նման վարկեր ստացող անձինք հիմնականում ունեն բավարար կարողություններ՝ ֆինանսական գիտելիքներ…
Պատգամավորները ցեմենտի հարցով աշխատանքային խումբ ստեղծեցին
Նաեւ որոշում է ընդունվել, որ ապրիլի 30-ին ԱԺ-ում լսումներ կանցկացվեն Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքերի մասին...