News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆինանսական խնդիրների դեպքում Գյուղատնտեսության նախարարությունը կօժանդակի «Սպայկա» ընկերությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։

««Սպայկա» ընկերությունը հայտարարել է, որ չի շարունակի մթերումը, եթե ունենա ֆինանսական խնդիրներ, մենք էլ հայտարարել ենք, որ ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք թե «Սպայկային», թե մյուս ընկերություններին, դրա համար ունենք հատուկ ծրագիր եւ ֆինանսական ռեսուրսներ։ Այնպես որ կարծում եմ այդ ֆինասական ռեսուրսների խնդիրը չպետք է ունենանք»,–ասաց նա։ 

«Սպայկայի»» կողմից արտահանվող պտուղ–բանջարեղենի ծավալի մասով նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այն կազմում է  արտահանվող հայկական թարմ պտուղ-բանջարեղենի 20 տոկոսը. «Բայց դա չի նշանակում, որ ընկերությունը Գյուղատնտեսության նախարարության գործընկերը չէ, դա չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողներ «Սպայկա»-ի փոխարեն: Մենք միշտ փնտրում ենք նոր խաղացողներ, խրախուսում ենք նրանց մուտքը, բայց ոչ թե մեկի հաշվին, այլ որովհետեւ դրա կարիքը ունենք»:

Նրա խոսքով՝ արտահանման շուկայում «Սպայկա» ընկերության տեղը գրավելու խնդիր չկա, խոսքը շուկայում առկա բացը լրացնելու մասին է։

«Մենք բոլոր արտահանողների հետ աշխատում ենք թե հիմա, թե դրանից առաջ եւ թե ապագայում շարունակելու ենք աշխատանքը բոլորի հետ, թե արտահանողների թե վերամշակողների հետ, որովհետեւ վարչապետը տարվա սկզբից գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքների  վերաբերյալ հանձնարարական էր իջեցրել, եւ մենք անընդհատ թվեր ենք հրապարակում, թե ինչի պահանջարկ կա, եւ թե վերամշակողները ինչ պահանջարկ ենք ներկայացրել»,–հավելեց Գեղամ Գեւորգյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ