News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Լրագրողների հետ զրույցում  նա նշեց, որ հիմնականում քննարկել են իրավական հարցեր:

«Կարծում եմ՝ տպավորությունը լավ էր, շատ ջերմ մթնոլորտում հետաքրքիր զրույց էր, հուսով եմ՝ ես էլ եմ լավ տպավորություն թողել»,- ասաց նա:

Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ եթե իր թեկնածությանը խորհրդարանը դեմ քվեարկի, ապա դա կընդունի որպես իր օգնության մերժում, քանի որ աշխարհում իրավունքն արագ տեմպերով զարգանում է, իսկ հայկական իրավունքի զարգացման միտումները դանդաղ են.

«Կարծում եմ՝ ես կարող եմ օգնել շատ ավելի արագ տեմպերով զարգացնելու հայկական իրավունքը, եւ ես իմ օգնությունն եմ առաջարկում այդ տեսանկյունից մեր պետությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել