News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Պարոն Մարուքյան, շնորհակալություն եմ հայտնում ձեզ լավ գաղափար տալու համար կառավարությանը, բայց ուզում եմ ասել, որ սա բխում է ձեր նախորդ հայտարարություններից, երբ ասում էիք, որ մշտապես ուզում եք աջակցել, օգնել, որ հաջողի կառավարությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն նկատառմանը, որ կառավարությունը եթե լավ բան ցանկանա անել, ոչ ոք սաբոտաժ չի կարող անել։

«Բայց չեմ ուզում ընկնենք ծայրահեղությունների մեջ: Օրինակ, մեր հանձնաժողովում ձեր գործընկերներ տիկին Կոստանյանին եւ պարոն Բաբայանին կարող եք հարցնել, որովհետեւ վստահ եմ չգիտեք, եթե իմանայիք նման հռետորաբանությամբ հանդես չէիք գա։ Մի հետաքրքրիր օրենք կա կինոյի մասին, որը պատվիրակել ենք տիկին Կոստանյանին, որ եւս դա գա ընդդիմությունից, ցավում եմ որ դուք չգիտեք։ Պետք է միակողմանի չնայենք հարցին»,– նշեց նա։

Դահլիճից ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի արձագանքին ի պատասխան Մխիթար Հայրապետյանը հունից դուրս եկավ. «Պարոն Գորգիսյան, ես լուռ լսել եմ, հարգալից եմ վերաբերվել, ուրեմն տեղից ոչ մի խոսք, Գորգիսյան, լռե՛ք»։

«Դուք լռեք»,–ասաց Գորգիսյանը։

«Ո՞նց դուք լռեք»,– զարմացավ Մխիթար Հայրապետյանը, ապա հորդորեց ԼՀԿ–ի պատգամավորներին փոխել իրենց հռետորաբանությունը եւ ոճը. «Պարոն Գորգիսյան,  ձեզ եմ ասում եւ իմ մյուս գործընկերներին՝ փոխեք ձեր հռետորաբանությունը եւ ոճը, սա խնդրանք է, բայց նաեւ չեմ ուզում ընկալվի սպառնալիք, որ եթե դուք չփոխեք այս ամենը, մենք կփոխենք մեր ոճը։ Ես չեմ ուզում, որ որեւէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ «դուխի» հետ կապված կարծում եմ՝ առնվազն այս հատվածն ապացուցել է, որ ունի»։

Դահլիճից արձագանքեց Էդմոն Մարուքյանը, որին ի պատասխան Մխիթար Հայրապետյանն զայրացավ. «Պարոն Մարուքյան, լռե՛ք, ա՛յ քեզ բան, դուք ա, դու չի ձեզ համար»։

«Դու ո՞վ ես»,– դահլիճից բղավեց Մարուքյանը։

«Դու ո՞վ ես»,–պատասխանեց Հայրապետյանը։

Լեզվակռվին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը.  «Պարոն Մարուքյան, ելույթ է ունենում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Շատ ցավում եմ, որ մինչեւ հիմա չեք ծանոթացել»։

«Հետագայում որ մի 10 րոպե ունենամ, կանդրադառնամ ձեզ, պարոն Մարուքյան, մի չարաշահեք եւ հակաճառեք տեղից»,–եզրափակեց Մխիթար Հայրապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ