News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը Երեւանում Արգենտինական գինու շաբաթի շրջանակներում կազմակերպված ընդունելության ժամանակ նշել է «Մալբեկի» համաշխարհային օրը։

Ընդունելությանը հրավիրված էին դիվանագետներ եւ այլ հյուրեր, որոնք բոլորը կարողացել են համտեսել արգենտինական գինու լավագույն տեսակները։

«Արգենտինական գինու շաբաթը ներառում է միջոցառումների շարք, եւ դրանցից ամենակարեւորն արգենտինական գինու այսօրվա համտեսումն է մեր ընկերների հետ»,- դիմելով հյուրերին՝ հայտարարել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուրիոլաբեյտիյան։

Դեսպանն ընդգծել է, որ այս միջոցառումների գլխավոր նպատակը արգենտինական գինու հանրահռչակումն է եւ հավելել է, որ գինին շատ կարեւոր է նաեւ հայերի համար։ «Նման իրադարձությունները Արգենտինան, նրա մթերքները եւ մշակույթը դարձնում են ավելի մոտ հայ հասարակությանը, գործարարներին եւ կառավարությանը, ինչպես նաեւ նպաստում են մեր ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը»,- ասել է նա։

«Մալբեկի» համաշխարհային օրը նշվում է ապրիլի 17-ին՝ ի նշանավորումն այն օրվա, երբ Արգենտինայի նախագահ Դոմինգո Ֆաուստինո Սերմենտոն պաշտոնապես հայտարարեց Արգենտինայի գինեգործության ոլորտը վերակազմավորելու իր առաքելության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ