News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպման համար, այն կարող է ցանկացած վայրում կայանալ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հարցին՝ կարող են արդյոք բանակցությունները տեղի ունենալ Վլադիվոստոկում, նա նշել է. «Դրանք կարող են ցանկացած վայրում տեղի ունենալ, ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում»:

Նա միեւնույն ժամանակ դժվարացել է նշել հնարավոր հանդիպման ժամկետների մասին:

 «Դեռ չեմ կարող ասել», - նշել է Ուշակովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ