News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Կառավարության կառուցվածքի փոփոխության ներկայացված նախագիծը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ կառավարության փոփոխության փաթեթում չկա ներկայացված ազդեցության գնահատական. «Յուրաքանչյուր նման նախագիծ ներկայացնելիս կառավարությունը պարտավոր է տալ բյուջետային, սոցիալական, տնտեսական, բնապահպանական, հակակոռուպցիոն գնահատում, թե ինչպիսի դրական կամ բացասական ազդեցություն է թողում, որքան գործազուրկներ են առաջանում, ինչ սոցիալական ծրագրեր են իրականացվում, դուք այդ փաթեթում չեք տեսնի որեւէ նման գնահատական։ Ավելին, կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ չեն կարող գնահատել դա։ Այդպիսի բան կլինի՞։ Դուք ներկայացնում եք կառավարման հսկայական համակարգի փոփոխության նախագիծ, սակայն ասում եք՝ չգիտենք, ինչ ազդեցություն է ունենալու։ Սա աբսուրդ է, անօրինական է»։

Պնդումներին, թե Ազգային ժողով կանոնակարգ օրենքը չի պահանջում ազդեցության գնահատական, նա պատասխանեց. «Այդպես չէ, Ազգային ժողով կանոնակարգ օրենքը, Աժ աշխատակարգը, կառավարության աշխատակարգը շղթայական բերում հանգեցնում են նրան, որ ցանկացած նման նախաձեռնության պետք է Ազգային ժողովիսեղանին ներկայացնի ազդեցության գնահատական։ Բացի այդ, ներկա կառավարության ծրագրում սեւով սպիտակի վրա գրված է, որ ազդեցության գնահատականները պարտադիր են կառավարության ցանկացած որոշման համար։ Կառավարությունը արդյոք հրաժարվո՞ւմ է իր ստանձնած պարտավորությունից»։

Մինասյանն անդրադարձավ նաեւ նախագծի բովանդակությանը. «Երբ նախագծի բովանդակությանն ենք անդրադառնում, որը ներկայացված է, տեսնում ենք, որ այն կապ չունի Սահմանադրությամբ գործադիր իշխանության ստանձնած պարտավորությունների իրականացման հետ»։

Նա զարմանում է, որ միավորվել են նախարարություններ, որոնք բացարձակ կապ չունեն իրենց ֆունկցիոնալ տեսակետից. «Մեկը համակարգային նախարարություն  է, մյուսը՝ ոլորտային, եթե վերլուծություն դրված լիներ տակը, կասեինք, գոնե, կա որոշակի վերլուծություն»։

Նա նշեց, թե այսպիսի կառուցվածքը չի կարող ապահովել ՀՀ գործադիր իշխանության արդյունավետ աշխատանքը. «Մենք ունենում ենք մի վիճակ, երբ անտեսվում է Սահմանադրությունը, անտեսվում է ազգային տնտեսության ձեւավորման հնարավորությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել