News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ-Արմենիայի» հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չի գնում:

Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի այն հարցին, թե արդյոք այդ ընկերությունում առաջիկայում սպասվում է օպտիմալացում:

Նրա խոսքով, խոսքը «Գազպրոմ»-ում զանգվածային կրճատումների մասին չէ:

«Աշխատանքի օպտիմալացում, եթե լինի էլ, պետք է կատարվի կառավարման համակարգի զարգացման հաշվին», - բացատրեց Գրիգորյանը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նա նշեց, տեխնոլոգիական զարգացման պայմաններում նման կրճատումները տրամաբանական են:

Փոխվարչապետը նաեւ վստահություն հայտնեց, որ մամուլում հազարավոր մարդկանց առաջիկա կրճատումների մասին հայտնված հրապարակումները չեն հաամապատասխանում իրականությանը:

Պատգամավորի խնդրանքին՝ քայլեր ձեռնարկել կրճատումների կանխման համար, Գրիգորյանն ասաց, որ իշխանությունների գործողությունները պետք է ողջամտության շրջանակում լինեն եւ չպետք է հանգեցնեն գազի նոր գնաճին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ