News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն 2019 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում մուտքագրվել է 6559 դիմում և գրություն, որոնցից 262-ը եղել են քաղաքացիների դիմումներ:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Հայաստանի  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից,  զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից  առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 90 հարցում: Եվս 15 հարցում ստացվել է ՀՀ Ազգային  ժողովի պատգամավորներից:

Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել  օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Նույն ժամանակահատվածում «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է  ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով  ուղևորափոխադրումներ կազմակերպելու 1 լիցենզիա, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 5 լիցենզիա և 13 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 118 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 3 լիցենզիա և 3 ներդիր:

Նույն ժամանակահատվածում 87 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:

Տպել
Ամենաշատ