News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով՝  ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատան եւ գրասենյակի խուզարկությունը։ Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը տեղի է ունեցել Միհրան Պողոսյանի ընտանիքի անդամների ներկայությամբ։ Առանձնատնից առգրավվել են համակարգիչ եւ որոշակի փաստաթղթեր, սակայն դեռ հայտնի չէ, թե դրան ինչ բնույթի փաստաթղթեր են եւ արդյոք էական նշամակություն կուենան գործի համար։

Մեզ հայտնի դարձավ, որ խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ քննիչների եւ ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություն են կատարում ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատանը։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Կոտայքի մարզում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի…
Հանրապետության Հարապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել… Նարեկ Մալյանը. Ռուբեն Մելիքյան
«Վարդաշեն» ՔԿՀ-ում կարող են հանգիստ լինել. խոսքը մեկ այլ հիանալի անձնավորության մասին է...
Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող վանաձորցին կալանավորվել է
Միջնորդություն էր ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Դատարանի՝ մայիսի 16-ի որոշմամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ