News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի որոշմամբ հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է ՀՀ տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օտարումն ազատել ԱԱՀ-ից:

Սակայն կառավարությունը մեկ վերապահում ուներ. առաջարկում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը սահմանել միայն ՀՀ-ում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների մասով, եթե դրանք օտարվում են անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց:

Հարցը ներկայացրեց գյուղնախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը:

Միակ դեմը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր, որը նշեց. «Պետք է վերանայել կարծրատիպը, որ եթե առաջարկը իշխող ուժի պատգամավորից է, ապա պետք է դրական եզրակացություն տալ:

«Մենք փորձում ենք օգտագործել մի գործիք մի տեղում, որի հասցեականությունը դժվար է համարել հիմնավոր: Գյուղատնտեսության համար ունենք հարաբերական թեթեւ հարկային ռեժիմ, իսկ տարբեր տեսակի արտոնությունները 2019-ի համար գնահատվել է 442 մլրդ դրամ: Այսինքն այդքան գումար բյուջեն չի ստանում.,-ասաց ֆինանսների նախարարը:

Ջանջուղազյանը նկատեց, որ նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԱՀ-ից ազատելով, գները կնվազեն 20 տոկոսով, այսինքն ԱԱՀ-ի չափով, սակայն դա այդպես չէ, քանի որ նախ ձեռք բերվող ապրանքների մեջ կա վճարված ԱԱՀ, ուստի մեդանու գինը այդ չափով ծանրանալու է, մյուս կողմից կա նաեւ սուբյեկտիվ գործոնը, որ անպայման չի, որ ԱԱՀ-ն հանելու դեպքում մարդը նվազեցնի գները:

Նա կոչ արեց ձեռնպահ մնալ այս փոփոխությունը կատարելուց:

Իր հերթին Գեղամ Գեւորգյանը նշեց, որ հիմա գործող կարգավորումներով ստացվում է, որ դրսից ներմուծվող կենդանին ազատված է ԱԱՀ-ից, իսկ Հայաստանի տարածքում բուծվածը՝ ոչ, իսկ այս փոփոխությամբ հավասարության նշան ենք դնում այդ երկուսի միջեւ:

«Եթե ես գնամ Ռուսաստանից կամ Գերմանիայից տոհմային կենդանի ներմուծեմ, ինձ ազատելու եք ԱԱՀ-ից: Իսկ եթե ես այդ նույն կենդանին ձեռք բերեմ X տոհմային տնտեսությունից, չեմ ազատվելու հարկից»,-ասաց նա՝ հավելելով, որ իր տեսակետի հիմքում չի դրել պատգամավորին նեղացնել-չնեղացնելու հարցը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտպանեց Գեղամ Գեւորգյանի տեսակետը՝ նշելով, որ փաստացի տոհմային կենդանիերի վաճառքից ոչ մի հարկ չենք հավաքում, իսկ այս արտոնությամբ խթանում ենք տոհմային կենդանիների արտադրությունը:

Փոխվարչապետ Մհեր Հակոբյանը նկատեց, որ սա ֆրագմենտալ լուծում է. «Իսկ եթե պատգամավորը չնախաձեռներ, մենք չէինք անելո՞ւ: Էսպես ֆրագմենտալ պետք չի մոտենալ խնդրին: Սրանով հարկային համակարգի որակը գցում ենք»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ եթե դրսից բերվող տոհմային անասունը ազատված է ԱԱՀ-ից, ապա ինչու պետք է Հայաստանում նույն անասունը չազատվի հարկից: նա ավելի առաջ գնաց՝ առաջարկելով, որ ոչ թե ազատել ԱԱՀ-ից, այլ գյուղացուն հետ վերադարձնել ԱԱՀ-ն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ