News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 18-ին, հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, տիկին Զոհրաբյանը նախագահին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման հետ կապված որոշ խնդիրներ, որոնց բախվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող մեր հայրենակիցները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել