News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրանից ցեմենտի ներկրման տուրքը կսահմանվի մեկ տարով՝ մինչեւ 2020թ․ ապրիլի 1-ը։ Այս մասին հայտարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանին։

Նրա խոսքերով, դա կապված է այն բանի հետ, որ իրանական շուկայում կարող են տեղի ունենալ տվյալ ապրանքի գնի փոփոխություններ։ «Մյուս կողմից, հայ արտադրողները կկարողանան արդիականացնել իրենց արտադրությունը եւ նվազեցնել արտադրանքի գինը»,- պարզաբանել է Խաչատրյանը։

Նշենք, ու ՀՀ կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է Իրանից եւ այլ երկրներից Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսային տուրքերը բարձրացնել մինչեւ տոննայի համար 22 000 դրամ։ Կառավարությունն այդ միջոցառումները բացատրում է ձեռնարկությունների փակվելը թույլ չտալու նպատակով տեղական արտադրողների մրցունակությանն աջակցելու ցանկությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ