News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր բլոգում կոչ էր արել՝ չնախանձել Վրաստանին։ Զուտ տեսականորեն նա, իհարկե, իրավացի է. նախանձը գեղեցիկ զգացմունք չէ՝ քաղաքացիներին շատ ավելի լավ է բնութագրում հպարտությունը իրենց երկրի նվաճումներով։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ, ասենք, 1700-ամյա քրիստոնեությունը կամ Ավարայրի ճակատամարտը հպարտության «մշտական պաշար» չեն տալիս։ Մարդիկ ուզում են ունենալ հպարտության ավելի թարմ, ավելի ժամանակակից մի աղբյուր։ Եվ ահա այստեղ է, որ մեզ սկսում է համակել «սեւ նախանձը» հարեւանների հանդեպ։ Խոսքը, տվյալ դեպքում, այն մասին է, որ ըստ Transparansy international միջազգային կազմակերպության, Վրաստանի ոստիկանությունը կոռումպացվածության ցածր մակարդակով աշխարհի լավագույն հնգյակում Է։

Ընդհանրապես, ըստ կազմակերպության հաշվետվության, Վրաստանում հարցվածների 78 տոկոսը կարծում Է, որ վերջին երեք տարվա ընթացքում կոռուպցիան իրենց երկրում նվազել Է։ Նմանատիպ հաշվետվություն են երեկ հրապարակել TI-ի մեր ներկայացուցիչները եւ պատկերը Հայաստանում ճիշտ հակառակն Է. հարցումների մասնակիցների 50 տոկոսից ավելին նշել Է, որ կոռուպցիան մեզանում աճում Է։

Մոտ 17 տարի առաջ մեր վրացի գործընկերոջ մեքենայով դուրս էինք եկել Թբիյիսիի տարածքից, եւ մեր մեքենան կանգնեցրին ինչ-որ զինված մարդիկ։ Վարորդը նրանց փող տվեց, եւ մենք շարժվեցինք առաջ։ Մեր գործընկերը դա մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Չհասկացա՞ ոստիկաններ էին, թե ավազակներ։ Չնայած՝ ի՞նչ տարբերություն»։ Այն ժամանակ վրացիներն էին մեզ նախանձում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
Ամենաշատ