News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Մարդու ամենամեծ թշնամին լեզուն է: Այս հայտնի ասացվածքն առավել կիրառական է իշխանական պատգամավորների դեպքում: Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական թիմը չնայած թվաքանակով գերազանցում է ընդդիմադիր երկու ուժերին միասին վերցրած, սակայն անգամ մեկ ընդդիմադիր ուժի քննադատությանը հակափաստարկներ չի կարողանում բերել:

Սահմանափակվում են կամ «քուչի» մակարդակի խոսակցություններով, կամ անձնական վիրավորանքներով: Ընդդիմադիրներն ավելի պրոֆեսիոնալ են, քաղաքականացված: Հավասարազորության խնդիր է առաջանում, քաղաքական մարտերում իշխանությունը տանուլ է տալիս խոշոր հաշվով:

«Իմ քայլը» խմբակցությունն անգամ սեփական կառավարության նախագծերը չի կարողանում հիմնավորված պաշտպանել: Իսկ այն ձեւով, որով պաշտպանում են, լավ է չանեն:

Ասվածի լավագույն օրինակը «հեղափոխությունը» արցախյան ազատամարտից վեր դասող, ԵԿՄ նախագահի պաշտոնը մեկ տարի առաջ չցանկացող, բայց միշտ դրա մասին երազող Սասուն Միքայելյանի հերթական ցնցող ու ծայրահեղ վտանգավոր հայտարարությունն էր: Պատերազմող երկրում երկրապահի ղեկավարը հայտարարում է. «Մենք 2-րդ, 3-րդ գիծ չունենք, մեր զինվորներն առաջնագծում հազիվ են հերիքում, էսօր ակադեմիան 1 տարում են սովորում, ո՞նց կարող է զինվորը 12 ամիս պատրաստվել»:

Այս մարդուն հաճախ պետք է հորդորել, որ քիչ խոսի, հերիք չէ պետական գաղտնիք է հրապարակում, նաեւ պաշտպանության նախարարության տարիների աշխատանքը մեկ անհեթեթ նախադասությամբ ջուրն է գցում: Իհարկե, հաջորդ օրը հասկանալով անմտությունը, Միքայելյանը հերքեց ինքն իրեն, բայց ուղերձն արդեն համապատասխան երկրի ուժային կառույցներին հասել էր: Հետդարձ չկա: Այս իշխանությունն ամբողջ կազմով աշխատում է նույն սկզբունքով. անհավասարակշիռ հայտարարություններ են անում, հետո հասկանում, թե որքան անպատասխանատու են գտնվել, անմիջապես հերքում են»:

Պատերազմ ապրած մարդուն վայել չէ նաեւ խոսել զինվորներին ընդամենը մեկ ամիս առաջնագծին պատրաստելու մասին` համեմատություններ անցկացնելով խորհրդային տարիների հետ: Այդ տարիներին զինվորական ծառայություն անցած մարդն առնվազն պետք է իմանար, որ նվազագույնը 6 ամիս նորակոչիկները պետք է լուրջ պատրաստություն անցնեին, հետո առաջնագիծ գնային:

Չանդրադառնալով այլ մանրամասներին, ընդամենը մի դիտարկում. ազատամարտին մասնակցելու հանգամանքը դեռ բավարար պայման չէ խոսելու հաղթանակից ու բանակից, իսկ Սասուն Միքայելյանի պարագայում լռությունն իսկապես ոսկի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ