News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կանանց հանդեպ հրապարակային ոտնձգությունն Արգենտինայում դարձել է հանցագործություն, համապատասխան օրենքը միաձայն ընդունվել է երկրի սենատում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Խոսքը, մասնավորապես, սեռական բնույթի մեկնաբանությունների, լուսանկարների եւ տեսանյութերի մասին է, որոնք արվել են առանց կնոջ համաձայնության, կանանց հետապնդումների կամ անպարկեշտ ժեստերի մասին, որոնք կարող են արվել փողոցներում, տրանսպորտում, առեւտրային կենտրոններում, հրապարակային այլ վայրերում։

Այդ գործողությունների համար կարգախախտին կարող են տուգանել, հարկադիր աշխատանքի ուղարկել կամ ձերբակալել։

Կանանց ազգային ինստիտուտը կստեղծի հատուկ թեժ գիծ հրապարակային վայրերում ոտնձգության ենթարկված կանանց օգնելու համար։

Արգենտինայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի մի շարք այլ երկրներում, կանանց հանդեպ բռնության դեմ պայքարը իշխանությունների կարեւոր խնդիրներից մեկն է։ Երկրում գործում է ֆեմինիստական շարժում, որը հարյուրավոր մարդկանց է հավաքում հանրահավաքներում։ Բուենոս Այրեսի փողոցներում հաճախ կարելի է տեսնել կանանց մանուշակագույն կամ կանաչ գույնի շարֆերով կամ գլխաշորերով։ Առաջինը խորհրդանշում է պայքարը բռնության դեմ, երկրորդը՝ հղիության արհեստական ընդհատման համար։

 MuMaLa շարժման տվյալների համաձայն, որը հանդես է գալիս կանանց պաշտպանությամբ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների գրեթե 100 տոկոսը հայտարարել է, որ ենթարկվել է հրապարակային ոտնձգության։ Նրանց կեսը վկայել է անպարկեշտ արտահայտությունների մասին, 47 տոկոսը՝ հետապնդումների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
22-ամյա երիտասարդը Արտաշատի շտապօգնության շենքի դիմաց վիճել, ապա մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին և վարորդին
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական…
Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի հանգամանքները, առերևույթ խուլիգանություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև դեպքի ականատեսներին հայտնաբերելու...
Ամենաշատ