News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովին ամփոփիչ ելույթով է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Իրավաբանների հայկական ասոցիացիային եւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային համաժողովն արդյունավետ կազմակերպելու, իսկ մասնակիցներին՝ հնչեցված կարծիքների, գնահատականների, դատողությունների  եւ մտավախությունների համար:

Տիգրան Խաչիկյանի համոզմամբ, դրանք բավական  կարեւոր են: «Կարեւոր են երկու իմաստով: Առաջինը՝ հնարավորություն են տալիս մեկտեղ, ամրագրել ու նյութականացնել  բոլոր այն դրական, առերեւույթ հիմնավորված եւ համապատասխան հեռանկար ունեցող առաջարկները մեկ հարթակում, եւ երկրորդը՝ դիրքորոշումների, արված հայտարարությունների եւ նկատառումների հաշվառմամբ, թույլ կտա մշակել հնարավորինս արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարություն»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ներկայում գտնվում ենք մեր երկրի համար պատասխանատու ժամանակահատվածում, որի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է հետեւողական՝ բոլոր գործիքների կիրառմամբ:

Նա տեղեկացրել է. որ այս  ընթացքում Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հայեցակարգի վերաբերյալ ստացել է մի քանի հարյուր դիտարկում եւ առաջարկություն՝ վստահեցնելով, որ ստացված առաջարկություններից յուրաքանչյուրը արժանացել եւ արժանանալու է գնահատման դրա բովանդակային հիմնավորվածության, նպատակահարմարության, գործող օրենսդրության եւ ՀՀ Սահմանադրության համապատասխանելիության համատեքստում:

Համաժողովի ավարտին փոխնախարար Խաչիկյանը հավելել է, որ հակակոռուպցիոն  կրթությունն է միակ ճանապարհը, որը հասարակության շրջանում կարող է ձեւավորել կոռուպցիայի նկատմամբ կայուն  անհանդուրժողականության մթնոլորտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ