News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախագահական ընտրությունները Բելառուսում, ինչպես եւ նախատեսված է, կանցկացվեն 2020 թվականին։ Այս մասին պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է բելառուս ժողովրդին եւ Ազգային ժողովին հղած ուղերձում, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

Նախագահը նշել է, որ հասարակության քաղաքականապես ակտիվ մասին հուզում է գալիք ընտրարշավը. «Չգիտեմ, թե ինչու հանկարծ դա վեճերի ինչ-որ թեմա է դարձել։ Մենք ունենք օրենք, Սահմանադրություն։ Դուք հիանալի հասկանում եք, որ ես այստեղ ինչ-որ բաներ չեմ անելու եւ ինչ-որ շահ չեմ փնտրելու իշխանությունը պահելու համար։ Որոշ այսպես կոչված քաղաքական գործիչներ առաջարկում են նախագահի ընտրություններն անցկացնել այս տարի, վկայակոչում են կայուն տնտեսական վիճակը, քիչ թե շատ նպաստավոր պայմանները»։

«Նորից եմ կրկնում.  չենք հարմարվելու ինչ-որ շահավետ գործոնների, կողմնորոշվելու ինչ-որ հարմար պահի։ Նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2020 թվականին։ 2020-ին դրանք տեղի կունենան, ինչ էլ որ պատահի մեր երկրում։ Մենք խաղ չենք անի ժողովրդի հետ, քաղաքական խաղեր չենք տա ինչ-որ մեկին հարմարվելով։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան օրենքին համապատասխան՝ Սահմանադրությամբ հաստատված ժամկետում»,- ասել է պետության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ