News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դուք տպավորիչ ելույթ ունեցաք, եւ մենք ուզում ենք տեսնել ձեզ այդ պաշտոնում, բայց մոռանում եք, որ մինչ այդ, երբ հասել եք խորհրդարանի ամբիոնին, որոշ մարդիկ ուսումնասիրել են ձեր անցած ճանապարհը, որպեսզի հասկանան՝ համապատասխանո՞ւմ եք արդյոք այդ պաշտոնին, թե՞ ոչ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ, ապրիլի 19-ին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով այդ պաշտոնի թեկնածու Գեղամ Գեւորգյանին։

Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ Գեւորգյանը 2016-2018 թվականներին եղել է գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենը, հետո՝ պաշտոնակատար, հետո՝ ֆոնդի տնօրեն։ «Այդ ընթացքում Վերահսկիչ պալատը ներկայացրել է հաշվետվություն, որում հստակ նշվել է, որ Ծրագրերի իրականացման գրասենյակը, որտեղ  նա ղեկավար է եղել, գործել է անարդյունավետ»,- պարզաբանել է պատգամավորը։

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ պաշտոնին գտնվելու ընթացքում Գեւորգյանը ոչինչ չի արել, որպեսզի դիմակայի անբարեխիղճ մրցակցությանը հանրապետությունում։

Ինքը՝ թեկնածուն, հերքել է Սամսոնյանի առաջադրած բոլոր մեղադրանքները՝ ասելով, որ ոչ մի բանում մեղավոր չէ եւ դրա համար չի կրում ոչ մի պատասխանատվություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ