News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Google-ի նման մեծ կորպորացիաները միշտ հստակ ու հարթ են աշխատում, իսկ խափանումներն այստեղ շատ հազվադեպ երեւույթ են։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, սխալներ տեղի են ունենում նաեւ այստեղ։ Ընկերությունը սխալմամբ օգտատիրոջն է ուղարկել 10 վարդագույն Pixel 3 մեկի փոխարեն, գրում է Planet Today-ը։

Միջադեպը տեղի է ունեցել u/Cheetohz մականվամբ օգտատիրոջ հետ, որը որոշել էր իր պատմությունը ներկայացնել անգլիալեզու Reddit ֆորումում։ Իրավիճակը հետեւյալն էր. այդ նույն u/Cheetohz-ը որոշել էր վերադարձնել շարքից դուրս եկած իր սպիտակ Pixel 3-ը կորպորացիայի մասնագետներին։ Փոխարենը տղամարդը առաջարկել էր իրեն ուղարկել վարդագույն սմարթֆոն որպես 900 դոլարանոց փոխհատուցում։

Սակայն ինչ-որ բան այնպես չէր ընթացել, ինչը օգտատերը կարողացել էր նկատել՝ վերցնելով ծանրոցը։ Բացելով Google-ի աշխատակիցների ուղարկածը՝ տղամարդը զարմացել էր։ Չէ՞ որ մեկ վարդագույն Pixel 3-ի փոխարեն նրան ուղարկել էին 10-ը։ Ուղարկված սմարթֆոնների ընդհանուր գումարը կազմում էր 9 հազար դոլար։

Թեեւ օրենսդրությունը թույլ է տալիս երջանիկ օգտատիրոջն իրեն պահել բոլոր գաջեթները, u/Cheetohz-ը ազնիվ մարդ դուրս եկավ։ Նա որոշեց վերադարձնել 9 սմարթֆոնները, եւ հիմա փորձում է համաձայնեցնել դրանք հետ ուղարկելը ընկերության մասնագետների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ