News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռեժիսոր Ռոման Պոլանսկին հայց է ներկայացրել Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի դեմ:

Մի քանի միջազգային մրցանակների, այդ թվում՝ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ի 85-ամյա մրցանակակիրը պահանջել է վերականգնել իր անդամությունը ակադեմիայում: Հայցը ներկայացվել է Կալիֆոռնիայի դատարանում ապրիլի 19-ին, հաղորդում է DW-ն:

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան, որը հայտնի է ամբողջ աշխարհում իր «Օսկար» ամենամյա մրցանակի շնորհիվ, 2018 թվականի մայիսին հեռացրել էր իր կազմից դերասան Բիլ Քոսբիին եւ «Օսկարի» դափնեկիր Ռոման Պոլանսկիին սեռական ոտնձգությունների եւ բռնության դեմ արշավի շրջանակներում: Ակադեմիան ընդգծել է, որ այդ որոշումն ընդունվել էր կինոմատոգրաֆների կողմից էթիկական նորմերը խախտելու առնչությամբ, իսկ հեռացման գործընթացը «արդարացի էր եւ խելամիտ»:

1977 թվականին 43-ամյա Ռոման Պոլանսկին մեղադրվել էր 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ: Ռեժիսորը համագործակցել էր հետաքննության հետ, խոստովանել անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու իր մեղքը եւ անցկացրել 42 օր հանցագործների համար նախատեսված հոգեկան առողջության կենտրոնում:

Ազատվելուց հետո դատավորը հայտնել էր Պոլանսկիի փաստաբաններին, որ փոխել է իր որոշումը եւ մտադիր է դատապարտել ռեժիսորին 50 տարվա ազատազրկման: 1978 թվականի փետրվարին Պոլանսկին փախել էր Մեծ Բրիտանիա: 2009 թվականին ամերիկյան արդարադատության հարցմամբ Պոլանսկին դատապարտվել էր 10 ամսվա տնային կալանքի, սակայն նրա արտահանձնումը մերժվել էր: 2015 թվականին նմանօրինակ որոշում էր կայացրել նաեւ Լեհաստանի դատարանը:

Բռնաբարության համար մեղադրանքները Պոլանսկիին ներկայացրել են գերմանացի դերասանուհի Ռենատե Լանգերը, բրիտանացի դերասանուհի Շարլոտա Լյուիսը, ինչպես նաեւ Կալիֆոռնիայի բնակչուհի Ռոբին Մ.-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ