
Վերջին շրջանում համացանցում հաճախ կարող ենք տեսնել խոշոր սոցիալական ցանցերի՝ կրիպտոարժույթ ստեղծելու ծրագրերի մասին նորությունները:
Facebook-ի, WhatsApp- ի եւ Telegram- ի նման հսկաներն արդեն հայտարարել են իրենց վիրտուալ արժույթների ստեղծման մասին, իսկ VK-ն արդեն իսկ գործարկել է մի խաղ, որտեղ կարելի էր թոքեն վաստակել: Այսպիսով կարելի է ասել, որ ապագան այն սոցիալական ցանցերինն է, որոնք թույլ կտան օգտատերերին գումար վաստակել, ոչ թե գումար աշխատել օգտատերերի հաշվին:
Ինչպես նշում է all.me սոցիալական ցանցի կոնտենտ մարքեթինգի ղեկավար Սոնա Ավետիսյանը, all.me-ն հենց այն սոցիալական ցանցերից է, որը կարող է նոր հնարավորություններ առաջարկել իր օգտատերերին:
Թվային ցանցը խրախուսում է իր օգտատերերին ակտիվության համար: Այստեղ կա վարկանշային համակարգ. որքան բարձր է վարկանիշդ, այնքան բարձր են եկամուտներդ: Բավականաչափ վաստակելու համար կարելի է ունենալ սոցցանցում ընդամենը 10 հետևորդ:
Համացանցում ինչի՞ հաշվին են կատարվում վճարումները
All.me-ն օգտատերերին առաջարկում է գովազդային մուտքերի մինչեւ 50 տոկոսը: Ինչպես ասում են, որքան բարձր է վարկանիշը եւ ակտիվությունը, այնքան բարձր են տոկոսները: Վճարումն իրականացվում է ME թոքենով, որն արդեն բորսայում առկա է: ME թոքենը կարելի է հանգիստ փոխանցել Ethereum դրամապանակ կամ վերածել ֆիանտային միջոցների, ինչն այն կենդանի արժույթ է դարձնում ոչ միայն all.me-ի շրջանակում, այլեւ ցանցի սահմաններից դուրս:
All.me-ն ինչո՞վ է տարբերվում համացանցում վաստակվող այլ միջոցներից
All.me-ն կենսունակ, պատրաստի էկոհամակարգ է, որը գործում է «win-win» սկզբունքով: «Հարթակ-բիզնես-սպառող» փոխգործակցության ամբողջ շղթայում հենց օգուտի սկզբունքն է համացանցն իսկական էկոհամակարգ դարձնում: Այստեղ օգտատիրոջ ակտիվությունը վերափոխվում է իրական նյութական օգուտի, այսինքն՝ վճարվում է կոնտենտը, շփումը եւ այլն: Բիզնեսը ստանում է գովազդի հանդեպ բացարձակապես չեզոք լսարան, քանի որ գովազդն առաջին հերթին օգտատերերին է օգտակար:
ME թոքենը՝ բորսայում
Առաջին բորսան, որտեղ կատարվել է ME-ի լիսթինգ (ցուցակավորում), CoinAll-ն է: 2019 թվականի փետրվարին բորսայում ME թոքենի տեղադրման պահից դրա գինն աճել է ավելի քան 1000 տոկոսով: Գնաճը կարելի է պայմանավորել այն հանգամանքով, որ ME-ի հիմքում ընկած է գործուն պրոդուկտը, որը հետագա հաջողությունների բոլոր հնարավորություններն ունի: Դրանից բացի, ME-ն հրաշալի արդյունքներ է ցույց տվել դեռեւս presale փուլում: Ինչպես ժամանակը ցույց տվեց, հաջող նախնական վաճառքը պատահականություն չէր. բորսայում ME թոքենի հանդեպ մեծ հետաքրքրությունը պահպանվում է մինչև օրս:
Հետևեք մեզ all.me –ի սոցցանցում