News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

The Beatles խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի (1940-1980) նվագած դաշնամուրը վաճառվել է ցանցային սակարկությամբ, որը կազմակերպել էր Gotta Have Rock and Roll-ը: Այս մասին հաղորդվում է նրա պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նյու Ջերսիում բազավորված ընկերության ներկայացուցչի խոսքով՝ երաժշտական գործիքը պատրաստվել է 1872 թվականին: Ենթադրվում է, որ Լենոնը դաշնամուրը ձեռք է բերել 1966 թվականին, այն տարբեր տարիների եղել է Մեծ Բրիտանիայում նրա 2 տներում: Ընկերության փորձագետների պնդմամբ՝ Լենոնը երգեր գրելիս դաշնամուրով իմպրովիզացիաներ է կատարել: Դրանցից որոշները ավելի ուշ մտել են Sgt. Pepper's Lonely Hearts Club Band (1967) ալբոմի մեջ:

Հետագայում երաժիշտը որոշել է դաշնամուրը նվիրել ընկերոջը, թե կոնկրետ ում, չի հստակեցվում: Լենոնը կարգադրել է, որ դաշնամուրի վրա ամրացնեն փոքրիկ մետաղական վահանակ իր անունով: Դրա վրա նշված է նաեւ տարեթիվը՝ 1971 եւ մի քանի երգերի անուններ, որոնք նա գրել է այդ դաշնամուրով:

Gotta Have Rock and Roll կայքում հաղորդվում է, որ ընկերության փորձագետները հույս ունեին այս լոտի համար ստանալ 800 հազար դոլարից մինչեւ 1,2 մլն դոլար: Այն ձեռք է բերվել 575 հազար դոլարով, ընդ որում՝ գնորդը նաեւ վճարել է աճուրդային տուրքը՝ նշված գումարի 25 տոկոսը:

Երաժշտական գործիքների հավաքորդ ամերիկացի Ջիմ Իրսեյը Twitter-ում գրել է, որ նոր տերն ինքն է: «Սա պատասխանատվություն է, որին ես անչափ լուրջ եմ վերաբերվում՝ մտածելով ապագա սերունդների մասին»,- ասել է Իրսեյը, նրան է պատկանում նաեւ ամերիկյան ֆուտբոլի Indianapolis Colts թիմը:

Forbes-ի գնահատմամբ՝ Իրսեյը 2,7 մլրդ դոլար կարողություն ունի: Նրա հավաքածուի մեջ են, մասնավորապես, մտնում Լենոնի, Ռինգո Սթարի եւ Բոբ Դիլանի կիթառները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ