News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրված Գեղամ Գեւորգյանը հստակ պատասխան չունի՝ Հայաստանում մենաշնորհներ կան, թե ոչ:

Այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հարցին, թե արդյոք Հայաստանում կան մոնոպոլիաներ, նա պատասխանեց. «Որպեսզի ՏՄՊՊՀ-ի նախագահը կամ որեւէ պաշտոնատար անձ նման հայտարարություն անի, պետք է ունենա հիմնավորված փաստեր: Ճիշտ չէ, որ մարդը կանգնի նախնական հայտարարություն անի: Եթե ես հիմա ասեմ՝ այո, մոնոպոլիա կա, վաղը ստիպված եմ լինելու իմ խոսքը պահելու համար դա ցույց տալ: Կարծում եմ՝ պրոֆեսիոնալ տեսանկյունից ճիշտ կլինի, որ ես ուսումնասիրեմ՝ այստեղ մոնոպոլիա կա եւ խնդիր կա կամ չկա»:

Նա համաձայնեց որոշ պատգամավորների հնչեցրած մտահոգություններին, որ ժամանակին այս կամ այն պատճառով շուկայում որոշակի առավելություն ստացած տնտեսվարողները եւ ոլորտները, եթե նույնիսկ այսօր ազատականացնեն շուկաները, նրանք որոշակի առավելություն ունեն:

«Խնդիր է լինում շուկա մուտք գործելու հետ կապված: Դրա համար հայտարարել եմ, որ եթե մենք մեկնաբանում ենք օրենսդրությունը, չպետք է այդքան նեղ մեկնաբանենք: Գերիշխող դիրքի ազատականացման մասին խոսելիս պետք է խոսենք շղթայի բոլոր օպերատորներին պետք է անդրադարձ կատարել: Եթե որեւէ մեկը ժամանակի ընթացքում ձեռք է բերել գերիշխող դիրք, դա չի նշանակում, որ օրինակ բենզին ներկրողը հնարավորություն չունենա սպառման: Մենք կանդրադառնանք շղթայի բոլոր օպերատորներին եւ  կփորձենք այնպիսի մրցակցային դաշտ ձեւավորել, որ շուկան սկսի աշխատել: Վերջապես, ՀՀ-ում կկարողանանք այնպիսի հնարավորություն ստեղծել, որ տարբեր բիզնեսներ կարողանան շուկայում խաղալ եւ դաշտն ազատականացվի:

Բայց պետք է միաժամանակ հաշվի առնենք, որ Հայաստանի շուկան անսահման չէ, այսինքն խաղացողների որոշակի տրամաբանական թիվ պետք է լինի: Բայց կարեւոր հաղորդագրությունը այն է, որ շուկան պետք է ազատականցվի օրենսդրությանը համապատասխան: Այդ դեպքում խնդիրների մեծ մասը կվերանա»,-ասաց Գեւորգյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ