News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անցած հանգստյան օրերին Իսպանիայի արեւելյան ափերին տեղատարափ անձրեւներ են տեղացել, առավել շատ տուժել է Վալենսիան, տարհանվել են մի քանի տասնյակ մարդիկ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ալիկանտե նահանգում ալիքները հասել են 2,5 մետրի, Խավեա համայնքում քառակուսի մետրին բաժին է ընկել 278 լիտր տեղում, այս շրջանում նման քանակությամբ տեղումներ չեն եղել 1957 թվականից: Միայն այս համայնքում տարհանվել է գրեթե 100 մարդ:

AEMET օդերեւութաբանական գործակալությունը երկուշաբթի Ալիկանատե եւ Վալենսիա նահանգներում վտանգավորության մակարդակը նարնջագույնից (իսկ որոշ շրջաններում կարմիրից) նվազեցել է մինչեւ դեղին: Սպասվում է, որ Ալիկանտեում տեղումների քանակը մեկ քառակուսի մետրին կկազմի 60 լիտր, իսկ քամու ուժգնացումը կհասնի ժամում 70 կմ-ի:

Փակ են մնում Կաստելյոնա նավահանգիստը եւ երեք մայրուղիներ: Կիրակի փակված Վալենսիայի, Սագունտոյի եւ Գանդիայի նավահանգիստները երկուշաբթի աշխատանքը վերսկսել են:

Փրկարար եւ հրշեջ ծառայությունները միայն վերջին օրերին մի քանի հարյուր կանչ են ստացել, անցկացվել են մարդկանց եւ կենդանիների տարհանման տասնյակ գործողություններ: Եղանակային վատ պայմանների պատճառով մի շարք հատվածներում խափանվել է երկաթուղային հաղոդակցությունը:

AEMET-ը հայտարարել է, որ Իսպանիայի այս շրջանում ապրիլին նման հորդ անձրեւներ չեն եղել դիտարկումները սկսելուց ի վեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ