News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ը՝ համաշխարհային գրականմության համար խորհրդանշական ամսաթիվը, առիթ է դարձել Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա ստեղծման համար:

1616 թվականին այդ օրը կյանքից հեռացել են Մ. Սերվանտեսը, Ու. Շեքսպիրը եւ Ինկա Գարսիլասո դե լա Վեգան: Այս օրը նաեւ այնպիսի հայտնի հեղինակների մահվան կամ ծննդյան օրն  է, ինչպիսիք են Մորիս Դրյուոնը, Խալդոուր Լակսնեսը, Ջ. Պլան եւ Մանուել Մեխիա Վալյեխոն:

1995 թվականին Փարիզում անցկացված  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը որոշել էր հարգանքի տուրք մատուցել գրքերին եւ հեղինակներին՝ բոլորին եւ հատկապես երիտասարդներին կոչ անելով հաճույք ստանալ ընթերցանությունից եւ հարգել նրանց անփոխրինելի ավանդը, ովքեր նպաստել են մարդկության մշակութային եւ սոցիալական առաջընթացին: Այդ ժամանակ էլ հաստատվել է Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրը՝ մանկական եւ դեռահասային գրականությունում հանդուրժողականության իդեալների պրոպագանդայի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ