News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմը 10 մլն դոլարի պարգեւավճար է առաջարկում «Հըզոբլլահի» ֆինանսների մասին տեղեկատվության համար, տեղեկացնում է AP-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ ֆիննախի հայտարարություններին։

Փողը կվճարվի  այն մարդկանց, ովքեր այնպիսի տեղեկատվություն կներկայացնեն, ինչպիսին են «Հըզբոլլահի» դոնորների ու ֆինանսիստների անունները, բանկային գրառումները, մաքսային վկայականները կամ անշարժ գույքի գործարքները։

Վճարումները կկատարվեն Պետդեպարտամենտի «Պարգեւատրում հանուն արդարադատության» ծրագրով, որի շրջանակում պարգեւավճարը տրվում է կանխիկ դրամով այն տեղեկատվության համար, որը թույլ է տալիս պարզել փնտրվող ահաբեկիչների տեղը։ Առաջին անգամ ծրագիրն օգտագործվել է ֆինանսական տեղեկատվություն ստանալու համար։

Հիմնադրման պահից՝ 1984-ից, ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 150 մլն դոլար ավելի քան 100 մարդու, որոնք ներկայացրել են տեղեկատվություն ահաբեկիչների մասին կամ կանխել են ահաբեկչական գործողություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ