News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարել են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ քաղաքական գործիչ Վլադիմիր Զելենսկին։

Ինչպես նախորդ փուլում, այդ օրը եւս «Ականատես» դիտորդական առաքելության եւ գործընկեր կազմակերպության նարկայացուցիչ 9 կարճաժամկետ դիտորդներ «Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի (ENEMO) 200 հոգանոց դիտորդական խմբի կազմում դիտարկել են ընտրությունների քվեարկության ընթացքը` ներառյալ տեղամասի բացումը, քվեարկության գործընթացը, տեղամասի փակումը, քվեների հաշվարկը, ինչպես նաեւ արձանագրությունների տեղափոխումը տարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրական գործընթացը շարունակում է վերահսկել նաեւ երկարաժամկետ դիտորդ Մարիամ Հովեյանը:

Դիտորդական թիմը ապրիլի 19-ին  մասնակցել է ճեպազրույցի, որի ընթացքում Ուկրաինայում ԵՄ դեսպան Հյուգ Մինգարելլին մասնավորապես նշել է.«Խիստ կարեւորում ենք ENEMO-ի դիտորդների դերը: Հույս ենք հայտնեում, որ ENEMO-ն վեր կհանի այն մարտահրավերները, որոնց կհանդիպենք ընտրությունների օրը», - շարունակելով,- «ENEMO-ն մեծ փորձ ունեցող հուսալի ցանց է, որը լրջորեն աշխատում է`երաշխավորելով ընտրության ճիշտ դիտարկումը»:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն 2017թ. ապրիլից ENEMO-ի ասոցացված անդամ է:

Տպել
Ամենաշատ