News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հարապարակել է նախկինում գաղտնի փաստաթղթեր, որոնք վկայություններ են պարունակում Արգենտինա Ադոլֆ Հիտլերի փախուստի մասին՝ հայտնում է РБК-ն։

Դրանց համաձայն, մարդը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ օգնել է արգենտինական վեց բարձրաստիճան պաշտոնյաների թաքցնել Հիտլերին։ Ընդ որում, փաստաթղթերում ասվում է, որ նրանից ստացված տեղեկատվությունը «անհնար է ճշտել»։

Այդ մարդը հայտնել է, որ եւս երեք մարդու հետ դիմավորել է Հիտլերին եւ նրա մտերիմներին, երբ նրանք Բեռլինի անկումից մոտ երկուսուկես շաբաթ հետո երկու սուզանավերով ժամանել են Արգենտինա։ Նրա հետ եղել են երկու կին, բժիշկ եւ մի քանի տղամարդ։ Արգենտինացի պաշտոնյաների պլանի համաձայն, նրանք մեկնել են Հարավային դժոխք լեռան ստորոտ, որտեղ Հիտլերին տրամադրել են ռանչո՝ թաքնվելու համար։

Այդ մարդու խոսքերով, Հիտլերը տառապում էր ասթմայից եւ խոցից։ Արգենտինա ժամանելու պահին նա սափրել էր բեղերը։

Վկաների ցուցմունքների վրա հիմնված պաշտոնական տվյալներով՝ Հիտլերն ինքնասպանություն է գործել Բեռլինի իր բունկերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել