News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրենը նկարահանվել է «Գահերի խաղը» սերիալում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

«Թռչնակներ», գտեք մեր փոխտնօրենին, որը թափառում է Վեսթերոսում, այսօրվա «Գահերի խաղում»,- նշված է հաղորդագրության մեջ։

CNN հեռուստաալիքը նշում է, որ սերիալի մի դրվագում նկարահանվել է սպա Դեւիդ Քոենը։ Նա խաղացել է Վինթերֆելի Սթարքերի տան ամրոցի գյուղացու դերը։ Նշվում է, որ նա մի ռեպլիկ է ունեցել։ Կերպարը, որին մարմնավորել է ԿՀՎ նախկին փոխտնօրենը, մի աման կեր է ստացել Դավոս Սիվորթից։

Քոենը ԿՀՎ փոխտնօրեն է եղել 2015-2017 թվականներին։ Թվիթերի իր աքաունթում նա կատակել է, թե իրեն «գաղտնազերծել» են։ MSNBC հեռուստաալիքի հարցազրույցում նա ասել է, որ 2017-ին հարցրել է աներձագին՝ «Գահերի խաղի» պրոդյուսերին, թե կարող է արդյոք մասնակցել նկարահանումներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ