Ուժեղ հրդեհ է բռնկվել ֆրանսիական Վերսալ քաղաքում, հանրահայտ պալատական համալիրից ոչ հեռու։ «Վերսալի Պարկ դե Կլանյի փողոցում հրդեհ է։ Խնդրում ենք, խուսափեք այդ շրջանից մինչեւ արտակարգ ծառայությունների աշխատանքի ավարտը»,- ասվում է տեղի ոստիկանության Twitter-յան էջում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրշեջ ծառայության տեղեկատվությամբ, հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների խանությում։ Հրդեհի պատճառով ոչ ոք չի տուժել։
Վերսալի տարածքում է գտնվում պալատը, որը 1666-1789թթ․ եղել է թագավորական պաշտոնական նստավայրը։ 1801թ․ այն ստացել է թանգարանի կարգավիճակ եւ բացվել հանրության համար, իսկ 1830-ից սկսած՝ թանգարան է դարձել Վերսալի ողջ ճարտարապետական համալիրը։
1837թ․ թագավորական պալատում բացվել է Ֆրանսիայի պատմության թանգարանը։ Վերսալի պալատն ու այգին 1979թ․ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։