News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնը (GCHQ) հերքել է Օբամայի վարչակազմի հարցապնդմամբ 2016-ին Դոնալդ Թրամփի ընտրարշավը լրտեսելու հետ կապված մեղադրանքները, տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել էր, որ ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը մեղադրել է Մեծ Բրիտանիային Թրամփի նախընտրական արշավի դեմ լրտեսության մեջ։ «Հիմա ճշմարտությունը ժամանակի հարց է, եւ երբ այն բացահայտվի, այ թե գեղեցկություն կլինի»։

Բրիտանական կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ «պնդումները, թե GCHQ-ին խնդրել են գաղտնալսել այն ժամանակվա նախագահի հեռախոսազրույցները, անհեթեթ են։ Դրանք միանգամայն անհեթեթ են եւ պետք է անտեսվեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ