News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը հանդես է գալիս անկախության երկրորդ հանրաքվե անցկացնելու օգտին։ Այս մասին հայտարարել է երկրի կառավարության ղեկավար Նիկոլա Ստերջենը՝ հիմնվելով հարցումների տվյալների վրա՝ հայտնում է Sky News-ը։

Նրա խոսքերով, երկրորդ հանրաքվեն կկայանա մինչեւ 2021թ․։ «Brexit-ի եւ Շոտլանդիայի, որպես անկախ եվրոպական ազգի, ապագայի միջեւ ընտրության հարցը պետք է առաջադրվի խորհրդարանի ներկա կազմի աշխատանքի ընթացքում»,- ասել է նա։

Ստերջենը հավելել է, որ օրենքը, որը կկարգավորի առաջիկա հանրաքվեի անցկացումը, ծրագրվում է ընդունել 2019թ․ վերջին։

Ավելի վաղ, ապրիլին, ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան համաձայնեցրել էին Brexit-ի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ից տեղափոխելու հարցը։ Ընդ որում, եթե համաձայնագիրը մինչեւ մայիսի 22-ը չվավերացվի, Լոնդոնը ստիպված կլինի մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին։ Այդ պարտավորությունները չկատարելու դեպքում երկիրը ստիպված կլինի ԵՄ-ից հունիսի 1-ին դուրս գալ։

Շոտլանդիայում, 2014թ․ հանրաքվեի արդյունքներով, բնակիչների 55 տոկոսը դեմ էր քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն։ Միացյալ Թագավորությունից առանձնանալու օգտին էր քվեարկել 1 176 000, դեմ՝ 1 397 000 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել