News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունում կալանված Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի խնդրանքը իրեն քաղաքական ապաստան տրամադրելու մասին իրավական հարց է, որը իրավական դաշտի ոլորտում է գտնվում։ Այս մասին ապրիլի 25-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝  այդ արարքը յուրաքանչյուրի անձնական գործն է, եւ մարդիկ իրենք իրավունք ունեն որոշելու՝ ում եւ որ երկրին դիմեն այս կամ այն իրավական աջակցությունն ստանալու համար։

Հարցին, թե արդյոք Հայաստանում կան մարդիկ, ովքեր ենթարկվում են քաղաքական հետապնդման, պատգամավորը պատասխանել է, որ նման անձինք չկան։ «Չեմ կարծում, թե Միհրան Պողոսյանի դեպքում կարելի է խոսել ինչ-որ քաղաքական հետապնդման մասին»,- նշել է Մելքումյանը։

Ընդ որում՝ նա խուսափել է պատասխանել հարցին, թե կարելի է արդյոք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարել քաղաքական հետապնդման ենթարկվող անձ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կալանված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Ազգային ժողովի Հանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ