News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ քավոր–սանիկական հարաբերություններ չունենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։ 

«Ես որեւէ մեկի հետ իմ արյունակցական, ազգակցական, քավոր–սանիկական, ընկերական կապերից չեմ ամաչում եւ երբեւէ թաքցնլու առիթ չեմ ունեցել, բարոյական էլ չեմ համարում նման կապերը թաքցնելը կամ որեւէ կերպ խուսափել ը դրանցից։ Ես ինքս փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն քավոր–սանիկական հարաբերություններ չունենք։ Եթե ունենայի, մեծ սիրով կբարձրաձայնեի»,–շեշտեց նա։

Հարցին՝ ի՞նչ հարաբերություններ նկատի ունի փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ասելով, Քյարամյանը պատասխանեց, որ աշխատել է ոստիկանությունում, Քննչական կոմիտեում, դատախազության տարբեր մարմիններում, շփումը նաեւ այդ համատեքստում է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, որ Արգիշտի Քյարամյանը հանդիսանում է Վլադիմիր Գասպարյանի սանիկը։

Տպել
Ամենաշատ