News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Քիշնեւի օդանավակայանում կալանավորվել է հունական ավիաընկերության Boeing 737-800-ը, որը Մոլդովա է ժամանել առանց թույլտվության՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ինչպես գործակալությանը հայտնել է Քաղաքացիական ավիացիայի պետական մարմնի (ՔԱՊՄ) մամուլի քարտուղար Իրինա Բոդոլիկան, հինգշաբթի ինքնաթիռն առանց թույլտվության ներխուժել է Մոլդովայի օդային տարածք եւ մի քանի պտույտ գործել Քիշնեւի վրա, որից հետո երկրի ավիացիոն ղեկավարությունը կարգադրել է նրան վայրէջք կատարել։

«Քիշնեւի օդանավակայանում վայրէջքից անմիջապես հետո ՔԱՊՄ աշխատակիցները խուզարկել են ինքնաթիռը։ Կասկածելի որեւէ բան չի հայտնաբերվել։ Ինքնաթիռում եղել են միայն անձնակազմի անդամները՝ երեք տղամարդ եւ մի կին։ Պարզվել է, որ նրանք թռել են Բուխարեստից։ Ինքնաթիռը թռիչքի համար անհրաժեշտ թույլտվություն չի ունեցել, ինչպես նաեւ՝ Մոլդովա ժամանելու համար»,- պատմել է Բոդոլիկան։

Մոլդովայում միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

Պարզվել է, որ OE-IDA գրանցման տվյալներով ինքնաթիռը պատկանում է հունական Blue Bird Aviation ավիաընկերությանը։

Boeing 737-800-ի անձնակազմի անդամները հայտնել են, որ «առանց թույլտվության թռել են, որպեսզի կատակեն եւ զվարճանան»։

Մոլդովական ԶԼՄ-ները գրել են, որ ինքնաթիռում անձնակազմի անդամ չհանդիսացող եւս երկու մարդ է եղել։ Սահմանապահ ոստիկանությունը այս տեղեկատվությունը չի հաստատել, բայց եւ չի հերքել՝ հիմնվելով նրա վրա, որ «հետաքննությունը շարունակվում է»։

Մինչեւ բոլոր հանգամանքների պարզաբանումը ինքնաթիռը կմնա Քիշնեւի օդանավակայանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ