News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-ին, ժամը 15:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ամառանոցային փողոցի ճամփեզրին առկա բլրից քարաթափման աշխատանքներ կատարելու համար անհարաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները հատուկ փրկարարական գործիքների օգնությամբ մոտ 3 խմ ժայռաբեկոր անշարժացրել են և կանխել ընկնելու վտանգը:

Տպել
Ամենաշատ