News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կին ձեռներեցների ցանցն այդքան մեծ պատմություն չունի, ընդամենը 7 տարիներից մի փոքր ավելի փորձ ունի, սակայն իր գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացել է ոգեւորել եւ իր շուրջ համախմբել բազմաթիվ կանանց եւ աղջիկների, որոնք լավ օրինակն իրենց առջեւ ունենալով քայլում են դեպի առաջ, ձգտում են իրականացնել իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրոււմների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ սա լավ հարթակ է տարբեր երկրների մշակութային հաջողություների եւ փորձի փոխանակման համար։

Նախարար խոսքով այս ընթացքում եղել են բազմաթիվ հաջողություններ. «Հայ կանայք դառնում գործարար նախաձեռնությունների հեղինակներ, դրանք հաջողությամբ զարգացնելով մասնակիցն են դառնում տնտեսական կյանքի տարբեր բնագավառներում իրականացվող հետաքրքիր նախաձեռնությունների։

Նրանք ունեն հաջողություններ, ունեն նաեւ աջակցության կարիք եւ ՀՀ կառավարությունն իր գործունեության առաջիկա տարիների ծրագրում չափազանց կարեւոր է համարում այն աջակցության եղանակները, որոնք պետք է հատկապես հասցեավորված լինեն կանանց նախաձեռնությունների իրականացմանը եւ նրանց ռիսկերի հաղթահարման ճանապարհին նրանց աջակցելուն»,– ասաց նախարարը։

Խաչատրյանի խոսքով կա կառավարության կողմից հիմնված «Փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցման հիմնադրամ», որն անցած 2 տարիների ընթացքում մոտ 500 կանանց աջակցել է գիտելիքներ ստանալու հարցում։

«Այդ կանանցից շուրջ վաթսունը նախորդ երկու տարիների ընթացքում շնորհիվ այդ աջակցության ծրագրերի ստացել են նաեւ ֆինանսավորման հնարավորություններ եւ սկսել են իրականացնել այն փոքր նախաձեռնությունները, որոնք սկզբում փոքր հետո մեծ հաջողությունների ճանապարհ պիտի բացեն։ Ուրախալի է, որ այդ հաջողությունները ոչ միայն Հայաստանում են գնահատվում, այլեւ Հայաստանից դուրս»,– ասաց Խաչատրյանը։

Խոսելով այս տարի Բրյուսելում կայացած  երիտասարդ ձեռնարկատերերի համար մրցույթից, կարեւոր համարեց, որ աշխարհի տարբեր երկրներից առաջարկված ծրագրերում կային նաեւ հայ կին մասնակիցների գաղափարներ։

«Մասնակցում էին աշխարհի 36 երկրներից ներկայացված մոտ 7000 նախաձեռնություններ, որոնց թվում նաեւ որոշ հայ կին մասնակիցների գաղափարներ։ Ուրախալի է, որ հաղթող ճանաչվեց հայ կնոջ կողմից ստեղծված մի ձեռնարկատիրական գաղափար, որը տուրիզմի բնագավառում բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ լուծումներ էր առաջարկում։ Այստեղ հավաքված բազմաթիվ մասնակիցներ իրենց արժեքավոր դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելով պետք է օգնեն Հայաստանի կանանց իրենց հետագա ձեռնարկատիրական նախաձեռնություններում լինել ավելի համարձակ եւ օգնեն մեզ, որ կառավարության աջակցությունը լինի ավելի հասցեական եւ արդյունավետ»,– եզրափակեց Խաչատրյանը։

Նախարարը կարեւոր համարեց, ոչ թե մրցույթում հաղթելն այլ այն փորձը, որ կարող են սովորել նաու մյուս մասնակիցներից։

Նշենք, որ կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան, որն ունի ավելի քան յոթ տասնամյակների պատմություն, միավորում է ավելի քան 120 երկրների միլիոնավոր կազմակերպությունների փորձառություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ