News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախագահական մրցավազքի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կարիք չկա խոսել Ուկրաինայի եւ ուկրաինցիների հետ սպառնալիքի, ռազմական եւ տնտեսական ճնշման լեզվով, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նրա կարծիքով, դա կրակը դադարեցնելու եւ Մինսկի գործընթացը ապարագելափակելու համար լավագույն ճանապարհը չէ: Ընդ որում, նա ընդգծել է, որ պատրաստ է բանակցություններ անցկացնել: «Ես հուսով եմ, որ նորմանդական ձեւաչափով առաջիկա հանդիպման ժամանակ Ռուսաստանը կցուցադրի ապաէսկալացիայի պատրաստակամությունը: Այդ պատրաստակամությունը պետք է ամրապնդվի մեր քաղաքացիների երկկողմանի փոխանակմամբ «բոլորը բոլորի դիմաց» ձեւաչափով եւ առանց բացառության: Մենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայի եւ Ռուսաստանի համատեղ գոյակցության նոր պայմանները՝ հասկանալով, որ իսկական նորմալացումը տեղի կունենա միայն ամբողջական ապաշրջափակումից հետո ինչպես Դոնբասի, այնպես էլ Ղրիմի: Ուկրաինան չի հանձնվում այդ բառի բոլոր իմաստներով»,-ասվում է Զելենսկու հայտարարության մեջ, որը հրապարակվել էր Telegram-ալիքում իր թիմի կողմից: Նա նաեւ հույս է հայտնել, որ «Ռուսաստանում, այնուամենայնիվ, ավելի հակված են խոսելու, քան կրակելու»:

ՈՒՆԻԱՆ-ի հաղորդմամբ, ավելի վաղ Պուտինը հայտարարել էր Զելենսկու հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին Դոնբասում պատերազմն ավարտելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ