News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն նախօրեին՝ ապրիլի 28-ին, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 23-րդ գերագույն ժողովն ՀՅԴ Հայաստանի նոր Գերագույն մարմին է ընտրել:

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը NEWS.am-ին հայտնեց, որ ԳՄ նոր կազմում ընդգրկվել են հետեւյալ անձինք՝ Արծվիկ Մինասյան, Արթուր Խաչատրյան, Աշոտ Սիմոնյան, Տարոն Տոնոյան, Լիլիթ Գալստյան, Շաղիկ Մարուխյան, Արմենուհի Կյուրեղյան, Հակոբ Մատիլյան, Սիմոն Սիմոնյան, Իշխան Սաղաթելյան, Միքայել Մանուկյան:

Նշենք, որ նորընտրիր ԳՄ-ն այսօր ժամը 16-ին կանցկացնի անդրանիկ նիստը, որտեղ կընտրի ԳՄ ներկայացուցչին: Այս պահին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը Արսեն Համբարձումյանն է:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 23-րդ գերագույն ժողովը մեկնարկել էր ապրիլի 26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ