Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ապրիլի 29-ին երկօրյա այցով կժամանի Երեւան, որտեղ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նա Երեւան կժամանի ժամը 17-ին:

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայանալու է ապրիլի 30-ին, նախորդը կայացել էր փետրվարին՝ Ղազախստանում:

Մեդվեդեւը Երեւանում հանդիպումներ կունենա ԵՏՄ շրջանակում գործընկերների հետ:

Ըստ մամուլի տեղեկությունների Մեդվեւը կայցելի նաեւ Գյումրի, որտեղ կհանդիպի ռուսական 102-րդ ռազմաբազայի զին¬ծառայողների հետ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կքննարկվեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, ԵՏՄ ամրապնդմանը, միասնական շուկաների ձեւավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությանների զարգացմանն առնչվող հարցեր: Նախատեսված է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵՏՄ թվային օրակարգի իրականացմանը:

Հիշեցնենք, որ  2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը: