News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է «Կոնվերս Բանկ»-ի բանկոմատներից հափշտակությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել ՌԴ եւս մեկ քաղաքացու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչեւ օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր են տեղի ունեցել «Կոնվերս Բանկ»-ի՝ Երեւանում եւ Կոտայքում տեղադրված շուրջ մեկ տասնյակից ավելի բանկոմատներից: Մեկ մեղադրյալի՝ ՌԴ 20-ամյա քաղաքացու մասով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին, եւ անջատված մասով գործն ուղարկվել էր դատարան:

Ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից եւս մեկի ինքնությունը, ով նույնպես հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ ծնված 1987 թվականին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 32-ամյա տղամարդը, ինքնությունը չպարզված անձի հետ համագործարկցելով, 2018թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 03:30-ից 03:35-ն ընկած ժամանակահատվածում, ընկերության՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բանկոմատից համակարգչային ծրագրի գործարկմամբ, փորձել է հափշտակել այնտեղ առկա առանձնապես խոշոր չափերով ողջ գումարը, սակայն բանկոմատից ելքագրված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8.800.000 ՀՀ դրամ գումարը ձեռքի պայուսակում տեղավորելուց հետո տեղում բռնվել է ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից եւ հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՌԴ 1987թ. ծնված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է՝ հափշտակությանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու եւ նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ