News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի ղեկավարությունը որոշում է կայացրել բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ 18 հազարից հասցնելով 40 հազար բոլիվարի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով El Nacional-ին։

Պաշտոնական փոխարժեքով՝ այդ գումարը չի գերազանցում  8 դոլարը։ Որոշ աշխատողների համար նախատեսվում է նաեւ հավելավճար 25 հազար բոլիվարի չափով՝ մոտ 4 դոլար։

Ընդդիմությունը տեղեկացրել էր, որ նվազագույն աշխատավարձ Վենեսուելայում կստանա մի քանի միլիոն մարդ, այդ թվում ոստիկանները, ուսուցիչներն ու առողջապահության ոլորտի աշխատողները։ Նրա տվյալներով՝ մինչեւ վերջին բարձրացումը այն 14 անգամ ավելի ցածր էր, քան Հաիթիում՝ Արեւմտյան կիսագնդի ամենաաղքատ երկրում։

Վենեսուելան վերջին տարիներին սոցիալ-տնտեսական սուր ճգնաժամի մեջ է, որն ուղեկցվում է գերինֆլյացիայով եւ ազգային արժույթի արժեզրկմամբ։ Ընթացիկ տարում իրավիճակը բարդացել է կառավարական եւ ընդդիմադիր ուժերի դիմակայությամբ։ Ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն հռչակեց նախագահի պաշտոնակատար։ Նրան այդ պաշտոնում ճանաչեց ԱՄՆ-ը, որին միացան Լիմայի խմբի երկրները (բացի Մեքսիկայից), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ ԵՄ երկրների մեծ մասը։

Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն կատարվածն անվանել է հեղաշրջում։ Նրան աջակցություն են հայտնել Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը, Սիրիան եւ Թուրքիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ