News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության կրճատումը ունի քաղաքական ենթատեքստ։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

«2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով ունենք արտահանման եւ ներկրման նվազում։ 2018-ի սկզբին ՌԴ–ի հետ ապրանքաշրջանառությունը կազմում էր 29 տոկոս, այս տարի արդեն կազմում է 11 տոկոս»,–ասաց տնտեսագետը։

Նրա կարծիքով՝ չնայած Նիկոլ Փաշինյանը անընդհատ շեշտում է հայ–ռուսական կապերի ամրապնդումը, բայց ՌԴ–ն որպես գործընկեր վստահության մեծ պաշար չունի ՀՀ–ի նկատմամբ։ 

Բոստանջյանը շեշտում է՝ մյուս կողմից գազի գնի առումով կա լարվածություն։ «Գազի գնի թանկացումը թեեւ հայտարարվեց, որ սպառողի վրա չի ազդի, բայց դա իրավիճակը ճիշտ չի արտացոլում, քանի որ տեսնում ենք, օրինակ, որ «Գազպրոմ Արմենիան» որոնումների մեջ է՝ իր վրա վերցնի՞ այդ ծանրաբեռնվածությունը, թե՞ ոչ։ Տնտեսվարողը շատ փոքր ժամանակ կարող է վերցնել այս ծանրաբեռնվածուըթյունը, քանի որ կարճ ժամանակ անց նա չի կարող իր գործունեությունն իրականացնել։ Բացի այդ, հնարավոր է կրճատումներ լինեն, եթե կրճատումներ լինեն, հնարավոր է վտանգի ենթարկվի համակարգի բնականոն աշխատանքը»։

Տնտեսագետը այն տպավորությունը չի ստացել, որ ԵՏՄ վերջին հանդիպման շրջանակներում ՀՀ–ի եւ ՌԴ–ի վարչապետներին  գազի գնի հարցով հաջողվել է համաձայնության գալ։  «Սա ես կարծում եմ, որ լավ չի մեր երկրի համար։ Ամեն վայրկյան այդ տիրույթում կարող են տեղի ունենալ փոփոխություններ ի վնաս մեզ։ Այսինքն կարող են առաջնորդվել գազի միջազգային գներով, որն ավելի բարձր է, քանի 1000 խմ–ի դիմաց 165 դոլարը, որը մենք վճարում ենք»,–հավալեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ