News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 2–ի որոշմամբ՝ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության e-gov.am կայքից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արմինե Մարգարյանին 2019 թվականի մայիսի 2-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,– ասվում է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ։

Նշենք, որ Արմինե Մարգարյանն ընդամենը երկու ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնում։ Մինչև նշանակումը նա զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը, որում նշանակվել էր 2018թ. հուլիսի 2-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ