News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին արտահանումը կրճատվել է 8,6 տոկոսով. նվազում արձանագրած ցուցանիշներից մի քանիսը վերաբերում են լեռնահանքային ոլորտին: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, լեռնահանքային ոլորտում արտահանումը առաջին եռամսյակում նվազել է 51 մլն դոլարի չափով, որից 21 մլն դոլարը խտանյութերի նվազումն է: Նվազումը կապված է նաեւ այս ոլորտում սեզոնայնության հետ:

Նախարարը կանխատեսեց, որ տարվա կտրվածքով այս ոլորտում կունենանք նույնպիսի ցուցանիշ, որն ունեցել ենք նախորդ տարի, կամ մի փոքր ավելի, թեեւ եղել է գների նվազում:

«Էլեկտրաէներգիայի արտահանումն է կրճատվել առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ: Սա եւս սեզոնայնության հետ կապ ունի: Ծխատոտի արտահանման գծով մի փոքր նվազում ունենք, սակայն կա հավաստիացում, որ մյուս ամիսներին բացը կլրացվի: Ալյումինե փայլաթիթեղի արտահանումն է որոշակի նվազում ունեցել, որը պայմանավորված է նրանով, որ միջազգային շուկայում ռուսական արտադրողի նկատմամբ որոշակի սահմանափակումներ էին կիրառվում: Այդ թվում «Արմենալը», որ արտահանում ուներ եվրոպական շուկաներ, ժամանակավոր դժվարություններ է ունեցել: Հիմա արդեն խնդիրը հանգուցալուծված է եւ արդեն մարտին եղել է աճ: Տարվա կտրվածքով նախատեսվում է 22-25 տոկոս արտադրանքի ծավալների աճ նախորդ տարվա համեմատ»,ասաց Տիգրան Խաչատրյանը:

«Այսինքն թեեւ ունեցել ենք արտահանման 8 տոկոսից ավելի նվազում, սակայն հավատում ենք, որ տարին կամփոփվի որոշակի աճով: Ծրագրով նախատեսված է այս տարի արտահանման 7-8 տոկոս աճ, կլինի կամ այդքան, կամ դրա շուրջ»,-ասաց նա՝ հավելելով. «Մտահոգությունների առիթ այս փուլում չենք տեսնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ