News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը մայիսի 8-ին հաստատել է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրին (#LRNIP) 13,4 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը, որով կվերակառուցվի 61 կմ երկարությամբ գյուղական ճանապարհ։

Ճանապարհի վերակառուցումը ավելի քան 60 հազար մարզային բնակչությանը հասանելիություն կապահովի շուկաներին եւ սոցիալական ծառայություններին:

Վերականգնման աշխատանքները Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը (ՏԿՏՏՆ) կաջակցեն աղետավտանգ վայրերում ճանապարհային ենթակառուցվածքի բնակլիմայական ռիսկերի՝ սողանքների, քարաթափումների և հեղեղումների ուսումնասիրման հարցում: Սույն ռիսկի գնահատումը կուղեկցվի շտկող գործողությունների բացահայտմամբ: 

Լրացուցիչ ֆինանսավորումը Հայաստանին կօգնի նաև ճանապարհների անվտանգության բարելավման և մարդկային կյանքերի և տնտեսության համար ճանապարհային վթարների իրական գինը գնահատելու հարցում: Այն կիրականացվի վթարների վերաբերյալ տվյալների հավաքման և կառավարման արդի միասնական համակարգի միջոցով ճանապարհային երթևեկության անվտանգության բոլոր շահագրգիռ կողմերի միջև կապի ստեղծմամբ, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության կառավարման կարողությունների զարգացմամբ:

«Ծրագրով նաև դրվում է «Անվտանգ գյուղ» ծրագրին աջակցությունը շարունակելու նպատակ՝ ճանապարհների անվտանգությանն ուղղված փոքր շինարարական աշխատանքների, դպրոցների, մանկապարտեզների և համայնքային կենտրոնների շրջակայքում երթևեկության կարգավորման միջոցառումների եղանակով՝ դրանք համակցելով համայնքային մակարդակով իրազեկման բարձրացման արշավների հետ»,- հավելեց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Նարգիզ Ռիսկուլովան: «Այսօրվա դրությամբ 66 համայնքում իրականացվում է անվտանգ գյուղի նախագիծ: Ակնկալում ենք, որ մինչև 2019թ. ավարտն անվտանգ նախագծերի թիվը կհասնի 84-ի»։

Ընթացիկ ծրագրի իրականացումը լավ է առաջ ընթացել: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորմամբ ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կավելանա մինչև 450կմ, որից 299կմ-ն արդեն վերականգնվել է: 2009թ.-ի առաջին «Կենսական նշանակության ճանապարների բարելավման» ծրագրի (ԿՆՃԲԾ) մեկնարկից ի վեր՝ նկատելիորեն բարելավվել է տեղական զբաղվածությունը, միջինում 40%-ով նվազել է ուղևորության ժամանակը, իսկ երկրում ընդհանուր առմամբ արդիականացվել են 433 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ:

Մայր ծրագրի շրջանակում արդեն նախապատրաստվել են ծրագրի առաջին տարվա՝ Արարատի, Սյունիքի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 27կմ ընդհանուր երկարությամբ յոթ ճանապարհահատվածների մանրամասն նախագծերը: Մնացած 34կմ ճանապարհահատվածները կնախագծվեն ամռանը և կիրականացվեն հինգ մարզերում:

Սույն ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 16.75 միլիոն եվրո է, որից 3.35 միլիոն եվրոն կառավարության մասնակցությունն է: Համաշխարհային բանկը 13.4 միլիոն եվրոն (համարժեք է 15 միլիոն ԱՄՆ դոլարին) կտրամադրի ՎԶՄԲ փոփոխական սպրեդով վարկի միջոցով, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է, իսկ ընդհանուր մարման ժամկետը՝ 25.5 տարի:

1992թ.-ին Համաշխարհային բանկին և 1993թ.-ին ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանին ուղղված հատկացումների ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 2․379․734 միլիոն ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ