News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2019թ.-ի հուլիսի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահի պաշտոնը կստանձնի դր․ Կարին Մարկիդեսը՝ հաջորդելով ներկայիս նախագահ դր. Արմեն Տեր Կյուրեղյանին:

Դր․ Կարին Մարկիդեսն ունի ակադեմիական հարուստ փորձ: Նա դոկտորի գիտական աստիճանը ստացել է Ստոկհոլմի համալսարանում 1984թ.-ին, որից հետո սկսել է իր հետազոտական կարիերան Յուտայի Բրիգհեմ Յանգ համալսարանում՝ որպես գիտությունների դոկտոր, այնուհետեւ՝ հետազոտող օգնական եւ փոխտնօրեն:  1990թ.-ի մայիսին վերադարձել է Շվեդիա՝ որպես Ուպպսալայի համալսարանի Քիմիայի եւ Քիմիական ճարտարագիտության  ամբիոնի պրոֆեսոր եւ դեկան: 2003-2004թթ․ որպես այցելող պրոֆեսոր դասախոսել է Սթենֆորդի համալսարանի քիմիայի բաժնում։ Վերադառնալով Սթենֆորդից՝ դր. Մարկիդեսը դարձել է Վիննովայի՝ Շվեդական նորարարական գործակալության փոխտնօրեն: Հետագայում դր. Մարկիդեսն ընտրվել է Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի նախագահ, իսկ 2015թ.-ից նա հանդիսանում է Շվեդիայի կառավարության հովանու ներքո գործող Կայուն զարգացման գիտական խորհրդի նախագահ:

Դր. Մարկիդեսը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի յուրահատուկ աշխարհաքաղաքական դիրքին. «Հայաստանը արեւելքի եւ արեւմուտքի խաչմերուկում է, ինչը կարող է շատ արժեքավոր լինել, եթե հարեւան երկրների լավագույն կադրերը Հայաստանը դիտարկեն՝ որպես տարբեր մշակույթներ եւ ուղեղներ կապող օղակ: Ես կարծում եմ, որ այս առանձնահատկության շնորհիվ Հայաստանը կարող է գրավել շատերի ուշադրությունը, թե՛ Եվրոպայից, Ռուսաստանից եւ Չինաստանից, թե՛ որեւէ այլ երկրից»:

Ինչ վերաբերում է ՀԱՀ-ի իր տեսլականին եւ Հայաստանի համար համալսարանի դերին՝ դր. Մարկիդեսը նշում է, որ կցանկանար, որ ՀԱՀ-ը  երկրի վերափոխման գործում է՛լ ավելի մեծ դեր ունենա՝ միավորելով բարձրագույն կրթության, մասնավոր ու հանրային ոլորտների ներկայացուցիչներին եւ հնարավոր դարձնելով մեծ ներուժ ունեցող եւ մարտահրավերներով լի նոր ոլորտներում  փոխակերպիչ ազդեցության հասնելը: Այս ոլորտներում ՀԱՀ-ը կզարգացնի մարդկանց հմտությունները համատեղ գործունեության համար ու կխթանի կապը երկրի քաղաքային եւ գյուղական շրջանների միջեւ՝ միաժամանակ մեծացնելով միջազգային հանրության ուշադրությունը: Դր. Մարկիդեսը ծրագրում է ՀԱՀ-ի հետ կիսել նորարարությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում իր փորձառությունը:

Հիմնադրված լինելով 1991թ-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը մասնավոր, անկախ համալսարան է, որը սերտ համագործակցում է Կալիֆորնիայի համալսարանի հետ: ՀԱՀ-ը իրականացնում է Հայաստանում եւ տարածաշրջանում մագիստրատուրայի եւ բակալավրիատի բարձրորակ կրթական ծրագրեր՝ խթանելով քաղաքացիական ներգրավվումը, նպաստելով ժողովրդավարական արժեքների եւ հանրային ծառայութան կայացմանը:

Տպել
Ամենաշատ