News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի դատարանը Աննա Սորոկինային, որը վերջին տարիներին հայտնի է Դելվի ազգանվամբ եւ որը ներկայացել է որպես գերմանացի հարուստի ժառանգորդուհի՝ 60 մլն եվրո կարողությամբ, դատապարտել է 4 տարվա ազատազրկման, տեղեկացնում է BBC-ն։

Նա բանտում կանցկացնի չորս տարի, ինչից հետո ժամկետը կարող են փոխել պայմանականի։ Կարող են նաեւ արտաքսել Գերմանիա։

28-ամյա Սորոկինա-Դելվիին մեղադրել են ավելի քան 200 հազար դոլար հափշտակելու մեջ ֆինանսական հաստատություններից, շքեղ հյուրանոցներից եւ իր ծանոթներից։ Քննության տվյալներով՝ նա պարտքով ապրում էր թանկարժեք հյուրանոցներում, ընթրիքներ կազմակերպում ընկերների համար եւ չէր վճարում հաշիվները՝ կեղծելով չեքերն ու օգտագործելով գոյություն չունեցող փաստաթղթեր։ Ըստ դատախազների՝ Դելվին այդ հանցագործությունները կատարել է 10 ամսվա ընթացքում, այսինքն՝ 2016-ի նոյեմբերից մինչեւ 2017-ի օգոստոս։ Ապրիլի վերջին նրան մեղավոր են ճանաչել խարդախության մեջ։

Սորոկինան նաեւ պետք է վճարի 24 հազար դոլար տուգանք եւ վերադարձնի տուժածներին մոտ 199 հազար դոլար։

Աննա Սորոկինա-Դելվին 28 տարեկան է, ծնվել է Ռուսաստանում, բայց 2007-ին ծնողները կրտսեր եղբոր հետ տարել են Գերմանիա։ Չորս տարի անց Աննան ավարտել է միջնակարգ դպրոցը Քյոլնից 60 կիլոմետր հեռու գտնվող Էշվայլեր փոքրիկ քաղաքում։

Նա Նյու Յուրք է մեկնել 2016 թվականին եւ հաջող ներգրվել գլամուր ընկերակցությունում, որտեղ հաջողությամբ ներկայացել է որպես գերմանացի նավթային մագնատի, դիվանագետի կամ պարզապես հարուստի աղջիկ։

Իրականում նրա հայրը, ԶԼՄ-ների տեղեկությամբ, սկզբում Գերմանիայում բեռնատարի վարորդ է աշխատել, իսկ հետո օդորակիչ սարքերի սպասարկման ոչ մեծ ընկերություն է ձեռք բերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ